Մեր մասին

«Ջի Սթոուն» ՍՊԸ-ն, հիմնադրվել է 2012 թվականին և այսօր հանդիսանում է բարձրորակ բնական քարի սալիկների և դեկորների առաջատար արտադրողներից մեկը։

Մենք շահագործում ենք տրավերտինի հանքավայր և իրականացնում ենք վերջնական արտադրանքի պատրաստում։

Մենք առաջարկում ենք սալիկներ, սլեբեր և դեկորատիվ տարրեր ցանկացած բարդության՝ պատրաստված տրավերտինից, բազալտից, տուֆից, մարմարից, գրանիտից և այլ բնական քարերից՝ ներքին հարդարման և շենքերի արտաքին պատման համար։

Մեր իտալական հոսքային գծերը (Gaspari Menotti, Prussiani և Breton) ապահովում են արտադրանքը միջազգային որակի ստանդարտներին համապատասխան։

Մեր արտադրանքի որակը լիովին կհամապատասխանի Ձեր պահանջներին ու սպասելիքներին։

Նորարարական լուծումների և համաշխարհային ընկերությունների հետ համագործակցության շնորհիվ՝ մենք առաջարկում ենք ապրանքների ու ծառայությունների ամենալայն տեսականին։ 2014 թվականից ակտիվորեն համագործակցում ենք ԱՊՀ և Եվրոպական երկրների գործընկերների հետ։

Լավ կազմակերպված լոգիստիկան թույլ է տալիս ապահովել մրցունակ գներ և առաքման օպտիմալ ժամկետներ։ Ապրանքներն ունեն պատշաճ փաթեթավորում և ապահովագրում, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են ներառվել ապրանքի արժեքի մեջ։

Ձեր բոլոր գնային հարցումների և մատակարարման պայմանների համար դիմեք մեր վաճառքի բաժին։ Մենք շուտափույթ կտրամադրենք մանրամասն առաջարկներ և կապահովենք որակյալ ու ժամանակին առաքում։